Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արտակ Սրաֆիլի Չիբուխչյանը և հայտնել, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ենոքավան 1-ին փողոց 71 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող /վկայական թիվ 11122017-11-0032/ 1հա, 5հա մակերեսով հողամասը հանդիսանում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գյուղատնտեսական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, արոտավայր գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել 1հա,5հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գյուղատնտեսական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, արոտավայր գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնք գյուղ Ենոքավան 1-ին փողոց 71 հասցեում գտնվող, Արտակ Սրաֆիլի Չիբուխչյանի սեփականություն հանդիսացող 1հա, 5հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 11122017-11-0032/, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գյուղատնտեսական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, արոտավայր գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |