Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2024թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին հայտարարել Հայաստանի Հանրապետության Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի, աշխատակազմի քարտուղարության, աշխատակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3․3-30/ (աշխատավայրը՝ բնակավայր Ազատամուտ) թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ։
2.Մրցույթի անցկացման մասին տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http:/ww.azdarar.am ինտերնետային կայքում: