Համայնքի ավագանին նշում է, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023թ․ մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 301-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, ՀՀ «Նորմատիվ իրակավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով․ Համայնքի ավագանին որոշում է․ 1.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի ավագանու 2022թ․ հունվարի 10-ի «Իջևանի համայնքապետարանի ենթակա բյուջետային հիմնարկների ու ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակների և պաշտոնային դրույքաչափերի հաստատման մասին» որոշման 2-րդ կետում կատարել փոփոխություն՝ «շաբաթական 24 ժամը» փոխարինել «շաբաթական 20 ժամ»-ով և կարդալ՝ համայնքային ենթակայության գեղարվեստի և երաժշտական դպրոցներում մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար աշխատաժամանակի տևողությունը սահմանել՝ շաբաթական 20 ժամ։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ․ սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
|