Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում առանձնացվել է 0.03963 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0.03963հա մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0040-0012/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել է 0.03963 հա մակերեսով հողամաս և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.03963 հա հողամաս, Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում առանձնացնել՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում առանձնացված 0.03963 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0040-0012/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Վասիլյան փողոց, թիվ 47/6:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: