Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հունվարի 2025 թ.

02.12.2024Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 2425 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2425 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 1.02.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2425 որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ,  ,,ԻՋԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ, ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ,, ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ,  11-001-0249-0041  ԾԱԾԿԱԳՐՈՎ  0.27921 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ  ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ  ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, ,,Իջևանի գինու, կոնյակի գործարան,, ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող  հողամասի մակերեսը, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26072021-11-0003 վկայականի  կազմում է 0.27921հա: Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26072021-11-0003 վկայականի և  վկայականի հիմք հանդիսացող հողաշինական փաստաթղթերի 0.03806հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0249-0041/, ուստի դիմել են 0.27921հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողերի շարքին դասելու   խնդրանքով:

Հիմք ընդունելով քաղաքացու 01.10.2024 թ. թիվ 5802 մուտքի դիմումը և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու 25.10.2024թ. թիվ 10 նիստի թիվ 127 որոշման  պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման,  ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 42 հոդված,  թիվ 1 կետ, թիվ 1 և թիվ 2 ենթակետերի  դրույթները ՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, ,,Իջևանի գինու, կոնյակի գործարան,, ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.27921հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0249-0041/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության  հողամասի նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողատեսքի փոխելուն՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս կառուցելու նպատակով:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում, ,,Իջևանի գինու, կոնյակի գործարան,, ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.27921հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0249-0041/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, թիվ 46/1 հողամաս:

3.Նախագծային փաստաթղթեր  կազմելու համար տրամադրել  նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner