Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. Համայնքի ավագանին որոշում է Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը․
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին 2․Տավուշի մարզի Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրում գտնվող 2.06744հա մակերեսով հողամասից 0.04204 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին 3․ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 2024թ․ աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 4․Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի տարածքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին 5․Իջևան համայնքի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին 6․ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի 2024-2026թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին 7․ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի ենթակա բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների 2024թ․ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
|