Տավուշի մարզի Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․11429հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի տարածքային զարգացման հատակագծի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-034-0109-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, այլ հողատեսք գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0․11429հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում ՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-034-0109-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0․11429հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: