Անհրաժեշտություն է առաջացել, Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող թիվ 07072023-11-0043 վկայականի և թիվ 07072023-11-0038 վկայականի առանձին գույքային միավորները միավորելու:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և որակավորում ունեցող անձի եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում գտնվող, թիվ 07072023-11-0043 վկայականի և թիվ 07072023-11-0038 վկայականների անշարժ գույքեր երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած գույքին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Լուսաձոր,12-րդ փողոց, թիվ 16 գազալցակայան:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: