Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Թեմուր Վարշամի Այվազյանը, Հասմիկ Երեմի Այվազյանը, Մանուշ Թեմուրի Այվազյանը, Մհեր Թեմուրի Այվազյանը, Մարինե Թեմուրի Այվազյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող /վկայական թիվ 26022024-11-0059/ 0.08467հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու / պահեստ կառուցելու նպատակով / խնդրանքով:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում 0,08467հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 26022024-11-0059/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ պահեստ կառուցելու նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելուն: