Համայնքի ղեկավարին է դիմել Սիմոնյան կրթական հիմնադրամը /գլխավոր տնօրեն՝ Մարի Լու Փափազյան/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 144.0քմ մակերեսով հողամասը, ,,Թումոն տուփի մեջ,, ծրագրի շրջանակներում նոր կենտրոն հիմնելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, 15 տարի ժամկետով իրենց տրամադրելու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով.
Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավար առաջարկությանը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 144.0քմ մակերեսով հողամասն, անհատույց օգտագործման իրավունքով, 15 տարի ժամկետով, Սիմոնյան կրթական հիմնադրամին տրամադրելուն: