Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 92
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2025 թվականի N 92

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 92/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.48906ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ 92/2 հասցեում գտնվող քաղաքացի Բագրատ Միկիտի Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող 0.48906հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-001-0224-0063, վկայական թիվ 01122023-11-0038/ 12.12.2023թ. պետականորեն հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 139.2քմ  արտաքին մակերեսով  արտադրամաս՝ ծածկագիր 2023WGXTRL, որի ներքին մակերեսը կազմում է 123.21քմ, որից 2007թ. կառուցված արտադրամաս՝ 118.91քմ ներքին մակերեսով, արտադրամասի բաց պատշգամբ՝ 4.30քմ ներքին մակերեսով, ուստի քաղաքացին դիմել է շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: 2007թ. ինքնակամ կերպով կառուցված 139.2քմ արտաքին մակերեսով արտադրամասը չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և   ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, ա/  ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ,  Իջևան համայնք , Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ 92/2 հասցեում գտնվող քաղաքացի Բագրատ Միկիտի Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող 0.48906հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում / ծածկագիր 11-001-0224-0063, վկայական թիվ 01122023-11-0038/  կառուցված 139.2քմ  արտաքին մակերեսով արտադրամասը, որի ներքին մակերեսը կազմում է 123.21քմ, որից 2007թ. կառուցված արտադրամաս՝ 118.91քմ ներքին մակերեսով, արտադրամասի բաց պատշգամբ՝ 4.30քմ ներքին մակերեսով:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ 92/2 հասցեում գտնվող 0.48906հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-001-0224-0063, վկայական թիվ 01122023-11-0038/ կառուցված 139.2քմ  արտաքին մակերեսով արտադրամասի շինությունը   գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում՝ պարտավորեցնել, քաղաքացի Բագրատ Միկիտի Սարիբեկյանին Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1003.8 /մեկ հազար երեք դրամ ութ լումա/ ՀՀ դրամ վճարի չափով 139.2քմ  արտաքին մակերեսով  արտադրամասի  դիմաց՝ 139729  /հարյուր երեսունինը  հազար յոթ հարյուր քսանինը/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner