Համայնքի ղեկավարի է դիմել քաղաքացի Սամվել Փաշիկի Դավթյանը /մուտքի դիմում թիվ6157, 23․10․2024թ․/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Կիրանց, հասցեում գտնվող և իրենց պատկանող 0․173հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկագիր 11-039-0029-0005/ և համայնքային սեփականություն հանդիսացող, Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ16/1 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0․06381հա մակերեսով /ծածկագիր 11-039-0127-0067/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու խնդրանքով: Հողամասերի սեփականության իրավունքների փոխանակության միջոցով օտարումը կատարվում է հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 71-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին ենթակետի և նույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու նպատակով: Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Կիրանց, հասցեում գտնվող և քաղաքացի Սամվել Փաշիկի Դավթյանին պատկանող 0․173հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկագիր 11-039-0029-0005/ և համայնքային սեփականություն հանդիսացող, գ․ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ16/1 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0․06381հա մակերեսով /ծածկագիր 11-039-0127-0067/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելուն: |