Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2024 թ.

21.07.2034Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 969 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.07.2023թ. համայնքի ղեկավարի թիվ 969 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 

1.21.07.2023թ. համայնքի ղեկավարի թիվ 969  որոշումը կարդալ՝

,,ԻՋԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ   ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.15705ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ 

Համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Արա Անդրիասի Ադամյանը՝ ծնված 04.02.1961թ., և նշել, որ ինքը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 7-րդ փողոց, թիվ 29 հասցեում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 328.8քմ մակերեսով բնակելի տուն, որից բնակելի տուն՝ 110.8քմ ներքին մակերեսով, բնակելի տան բաց պատշգամբ՝ 53.4քմ ներքին մակերեսով, նկուղ՝ 60.5քմ ներքին մակերեսով, նկուղի բաց պատշգամբ՝ 37.0քմ ներքին մակերեսով, ավտոտնակ՝ 16.7քմ ներքին մակերեսով, զուգարան՝ 3.4քմ ներքին մակերեսով, ծածկ՝ 20.0քմ ներքին մակերեսով, տնտեսական շինություն՝ 27.0քմ ներքին մակերեսով, որի սպասարկման մակերեսը, ըստ Գետահովիտի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի կազմում է 0.11հա, սակայն չափագրումից պարզվել է, որ հաղամասի փաստացի մակերեսը կազմում է 0.15705հա,  ուստի դիմել է, որ  մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.11հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.04705հա մակերեսով հողամասի  իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-022-0048-0025/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.11հա մակերեսով և 0.04705հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասը և նրա վրա 1970-1980-1990-1999թթ.կառուցված 328.8քմ մակերեսով բնակելի տուն, որից բնակելի տուն՝ 110.8քմ ներքին մակերեսով, բնակելի տան բաց պատշգամբ՝ 53.4քմ ներքին մակերեսով, նկուղ՝ 60.5քմ ներքին մակերեսով, նկուղի բաց պատշգամբ՝ 37.0քմ ներքին մակերեսով, ավտոտնակ՝ 16.7քմ ներքին մակերեսով, զուգարան՝ 3.4քմ ներքին մակերեսով, ծածկ՝ 20.0քմ ներքին մակերեսով, տնտեսական շինություն՝ 27.0քմ ներքին մակերեսով, չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի  2-րդ  հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշման  պահանջներով.                                                                                      

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի 7-րդ փողոց, թիվ 29 հասցեում   գտնվող, քաղաքացի Արա Անդրիասի Ադամյանին պատկանող  0.15705հա մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-022-0048-0025/:

2.Վերականգնել,  քաղաքացի Արա Անդրիասի Ադամյանի սեփականության իրավունքը  Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի 7-րդ փողոց, թիվ 29 հասցեում գտնվող 0.15705հա  մակերեսով  սահմանազատված հողամասի և նրա վրա 1970-1980-1990-1999թթ.կառուցված 328.8քմ մակերեսով բնակելի տուն, որից բնակելի տուն՝ 110.8քմ ներքին մակերեսով, բնակելի տան բաց պատշգամբ՝ 53.4քմ ներքին մակերեսով, նկուղ՝ 60.5քմ ներքին մակերեսով, նկուղի բաց պատշգամբ՝ 37.0քմ ներքին մակերեսով, ավտոտնակ՝ 16.7քմ ներքին մակերեսով, զուգարան՝ 3.4քմ ներքին մակերեսով, ծածկ՝ 20.0քմ ներքին մակերեսով, տնտեսական շինություն՝ 27.0քմ ներքին մակերեսով նկատմամբ՝ ծածկագիր 11-022-0048-0025/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:

3.Արա Անդրիասի Ադամյանին պատկանող 11-022-0048-0025 ծածկագրով 0.15705հա  մակերեսով հողամասին և բնակելի տան շինությանը տալ հետևյալ հասցեն. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ 7-րդ փողոց, թիվ 29:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner