Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 հուլիսի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ 11-001-0005-0013 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.00406 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքաշինական նպատակներով Իջևան քաղաքի  Մետաղագրծների փողոցում առանձնացվել է 0.00406 հա մակերեսով հողամաս: Համաձայն միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0005-0013/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել նշված հողամասի գործառնական նշանակությունը  և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի, 912-Ն   որոշումների,   ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոցում գտնվող 0.00406 հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասերի շարքին:

2.Համաձայն միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0005-0013/, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում առանձնացնել 0.00406 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

3.Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում առանձնացված 0.00406 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0005-0013/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Մետաղագործների  փողոց, թիվ 25/3:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner