Համայնքի ղեկավարին է դիմել Սևակ Բենիկի Գալստյանը՝ ծնված 29.09.1980թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 8079,8080,8081/ ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով և դիմել հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ քաղվածքի կազմում է 0.37հա, /ծածկագիր 11-020-0011-0005/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.734հա, որի վրա առկա է 1950թ. կառուցված 54,77քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.37հա օրինական և 0.364հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 54,77քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել Սևակ Բենիկի Գալստյանի սեփականության իրավունքը՝ Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.734հա մակերեսով հողամասի և 54.77քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-020-0011-0005/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.734հա հողամասին և 54.77քմ ներքին մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան, Բերքաբեր 3-րդ փողոց 1-ին փակուղի 3 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: