Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վարդանուշ Սարգսի Արամյանը, ծնված՝ 28․06․1954թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան չափագրումից պարզվել է, որ հողամասի /ծածկագիր 11-035-0112-0006/, փաստացի մակերեսը կազմում է 0.28192հա, որի վրա առկա է 1990թ. կառուցված 163,6քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է փաստացի 0.28192հա, հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 163․6քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-035-0112-0006/:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0․28192հա մակերեսով հողամասը և 163․6քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Վերականգնել քաղաքացի Վարդանուշ Սարգսի Արամյանի, սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.28192հա մակերեսով հողամասի և 163․6քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-035-0112-0006/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Քաղաքացի Վարդանուշ Սարգսի Արամյանին, պատկանող 0.28192հա մակերես հողամասով /ծածկագիր 11-035-0112-0006/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ 6-րդ փողոց, 12 բնակելի տուն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :