Անհրաժեշտություն է առաջացել 07.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 978 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
,,1.Իջևան համայնքի ղեկավարի 07.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 978 որոշումը կարդալ.
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 57 ՀԱՍՑՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.05722ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սուրեն Սարգսի Խաչատրյանը՝ ծնված 10.02.1987թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Մյանիկյան 57 հասցեում տեխնիկական անձնագրով ձեռք է բերել 0.05հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.05722հա, որի վրա առկա է 1958-1997թթ. կառուցած 169․8քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված փաստացի 0.05722հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 169․8քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0151-0052/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.05722հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 169․8քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի,, և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացի Սուրեն Սարգսի Խաչատրյանի, սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Մյանիկյան 57 հասցեում գտնվող 0.05722հա հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված ընդհանուր 169․8քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-00151-0052/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:,,