Իջևան համայնքի ղեկավարին է դիմել ,,Արնար,, Բարեգործական ՀՄԴ-ի տնօրինությունը, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ94/1 հասցեում գտնվող 2․14119հա մակերեսով, վարձակալության իրավունքով իրենց տրամադրված հողամասի վարձակալության իրավունքն օտարելուն և հողամասում առկա շինությունները /տրիբունք՝ 89․0քմ ներքին մակերեսով, սպորտ համալիր՝ 1009․7քմ ներքին մակերեսով, պարիսպ՝ 266․0քմ/ օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ94/1 հասցեում գտնվող 2․14119հա մակերեսով հողամասի նկատմամբ ,,Արնար,, Բարեգործական ՀՄԴ-ի վարձակալության իրավունքը /վկայական թիվ23052023-11-0043, ծածկագիր 11-001-0224-0117/ օտարելուն:
2.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ94/1 հասցեում գտնվող 2․14119հա մակերեսով հողամասում առկա շինությունները /տրիբունք՝ 89․0քմ ներքին մակերեսով, սպորտ համալիր՝ 1009․7քմ ներքին մակերեսով, պարիսպ՝ 266․0քմ/ /վկայական թիվ 23052023-11-0043, ծածկագիր 11-001-0224-0117/ օտարելուն: |