Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք․ ԻՋԵՎԱՆ, ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 94/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2․14119ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել ,,Արնար,, Բարեգործական ՀՄԴ-ի տնօրինությունը, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ94/1 հասցեում գտնվող 2․14119հա մակերեսով, վարձակալության իրավունքով իրենց տրամադրված հողամասի վարձակալության իրավունքն օտարելուն և հողամասում առկա շինությունները /տրիբունք՝ 89․0քմ ներքին մակերեսով, սպորտ համալիր՝ 1009․7քմ ներքին մակերեսով, պարիսպ՝ 266․0քմ/ օտարելուն համաձայնություն տալու  խնդրանքով:

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով  և  ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածով.

Համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ94/1 հասցեում գտնվող 2․14119հա մակերեսով հողամասի նկատմամբ ,,Արնար,, Բարեգործական ՀՄԴ-ի վարձակալության իրավունքը /վկայական թիվ23052023-11-0043, ծածկագիր 11-001-0224-0117/ օտարելուն:

2.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոց թիվ94/1 հասցեում գտնվող 2․14119հա մակերեսով հողամասում առկա շինությունները /տրիբունք՝ 89․0քմ ներքին մակերեսով, սպորտ համալիր՝ 1009․7քմ ներքին մակերեսով, պարիսպ՝ 266․0քմ/ /վկայական թիվ 23052023-11-0043, ծածկագիր 11-001-0224-0117/ օտարելուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner