Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 196
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունվարի 2025 թ.

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 25.01.2024Թ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N58 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ /ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ/ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնի մասնագետների կողմից՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի կողմից 25.01.2024թ տրամադրված N58 նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/, համայնքի հետ համաձայնեցված նախագծային փաստաթղթերի և 31.07.2024թ տրամարված N626 շինարարության թույլտվության լրացուցիչ ուսումնասիրությունից պարզվել է, վերը նշված նախագծման թույլտվության՝ Օբյեկտ բաժնի <</հակիրճ բնորոշումը, հզորությունը/>> տողում և <<9. Ճարտարապետահատակագծային պահանջներ>> տողում` նախատեսվող անասնագոմի արտաքին չափերը նշելիս կատարվել է վրիպակ, մասնավորապես վերջինիս արտաքին չափերը <<33.2x12.5մ>>-ի փոխարեն նշվել է <<30.5x12.0մ>>: Համաձայն կառուցապատողի կողմից ներկայացված էսքիզ-առաջարկի, համաձայնեցված նախագծային փաստաթղթերի և տրամարված շինարարության թույլտվության՝ անասնագոմի արտաքին չափերը 33.2x12.5մ է:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի կողմից 25.01.2024թ տրամադրված N58 նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/ Օբյեկտ բաժնի <</հակիրճ բնորոշումը, հզորությունը/>> տողում և <<9. Ճարտարապետահատակագծային պահանջներ>> տողում նախատեսվող անասնագոմի արտաքին <<30.5x12.0մ>> չափերը փոփոխել <<33.2x12.5մ>> չափերով:

2.Վերը նշված նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանքը/ կառուցապատողին տրամադրել նոր խմբագրմամբ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner