Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացիներ Վարդան Հովիկի Ստեփանյանը /մուտքի դիմում թիվ 3168, 13․08․2025թ․/, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.115հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 14022025-11-0003, կադաստրային ծածկագիր 11-022-0112-0012/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.115հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 14022025-11-0003, կադաստրային ծածկագիր 11-022-0112-0012/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի շարքին փոխադրելուն, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս կառուցելու նպատակով:
2.Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |