Համայնքի ավագանին նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել Իջևան քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը կառուցելու համար ձեռք բերել սյուներ և այլ սարքավորումներ։
Ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով․ Իջևան համայնքի ավագանին որոշում է
1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը կառուցելու համար համայնքի 2021թ ֆոնդային բյուջեից հատկացնել 1590,0 հազար դրամ։
2․ Հանձնարարել ֆինանսական բաժնին /պետ Ա․Ոսկանյան/ կատարել համապատասխան փոփոխություններ։ |