11.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2479 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ 11.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2479 որոշումը կարդալ.
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.4ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին է դիմել Սևակ Բենիկի Գալստյանը՝ ծնված 29.09.1980թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 8079,8080,8081/ ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով և դիմել հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ քաղվածքի կազմում է 0.37հա, /ծածկագիր 11-020-0011-0005/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.4հա, որի վրա առկա է 1950թ. կառուցված 54,77քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.37հա օրինական և 0.03հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 54,77քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել Սևակ Բենիկի Գալստյանի սեփականության իրավունքը՝ Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.4հա մակերեսով հողամասի և 54.77քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-020-0011-0005/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.4հա հողամասին և 54.77քմ ներքին մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան, Բերքաբեր 3-րդ փողոց 1-ին փակուղի 3 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: