Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով
Իջևան համայնքի ավագանին որոշում է
Հաստատել Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը
1․ Իջևան համայնքի 2021թ ֆոնդային բյուջեում փոփոխություն կատարելու մասին
2․ Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի կանոնադրությունում փոփոխություն կատարելու մասին
3․Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
4․Իջևան քաղաքի Անկախության փողոց թիվ 13/41 հասցեում գտնվող 18.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
5.Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին
6.Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերում կառուցվող ավտոտնակները որպես գրասենյակ վերափոխելու համաձայնություն տալու մասին
7.Տավուշի մարզի, Իջևան քաղաքի, Աղայան փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող 18,64քմ մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի մասին
8.Տավուշի մարզի, Իջևան քաղաքի, Սպանդարյան փողոց, 2-նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող հողամասի իրավական կարգավիճակի մասին
9․Դիլիջանի Թումո կենտրոն հաճախող երեխաների տեղափոխման մասին