Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սևքար բնակավայրի վարչական սահմաններում քաղաքաշինական նպատակով առանձնացվել է 0.13960հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման և Տավուշի մարզի գ. Սևքար համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-058-0109-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.13960հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 29.12.2005թ․ թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի, գ. Սևքար բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքաշինական նպատակով առանձնացնել 0․13960հա մակերեսով հողամաս /ծածկագիր 11-058-0109-0001/, համաձայն հաստատված հատակագծի:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի, գ.Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․13960հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Սևքար, 8-րդ փողոց, 17 հողամաս:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: