Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փողոցում առանձնացվել է 0.0103հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասից 0․00502հա մակերեսով մասը հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, իսկ 0․00528հա մակերեսով մասը հանդիսանում է բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0128-0001/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել 0․0103հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով և որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.11-001-0128-0001 ծածկագրով 0․0103հա մակերեսով հողամասը, դասել բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:
2.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Անկախության փողոցում առանձնացնել բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0103հա մակերեսով հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
3.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փողոցում առանձնացված 0.0103հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0128-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Անկախության փողոց, թիվ 10/2:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: