Համայնքի ղեկավարին են դիմել Հրայր Հայկազի Հարությունյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հիմքերի վերականգնման խնդրանքով: Հողամասի օրինական մակերեսը, ըստ Ակնաղբյուր գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 06.09.1991թ. թիվ 19 որոշման կազմում է 0.19 հա /ծածկագիր 11-006-0001-0011/, չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.19757 հա, ուստի դիմել է օրինական 0.19 հա և սահմանազատված, չկառուցապատված 0.00757հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1 Վերականգնել քաղաքացի Հրայր Հայկազի Հարությունյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող օրինական 0.19 հա և սահմանազատված, չկառուցապատված 0.00757հա մակերեսով հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-006-0001-0011/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :