|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 դեկտեմբերի 2020 թվականի N 51Ն |
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021Թ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Իջևանի համայնքի ավագանին նշում է, որ համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը: Հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից 2021թ. քաղաքի բյուջեի նախագծի քննարկման արդյունքները և ղեկավարվելով ՀՀ "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացված 2021թ. տարեկան բյուջեի նախագիծը 768630,4 հազար դրամ եկամուտների և 768630,4 հազար դրամ ծախսերի գծով /հավելված 1 և 2/: Թույլատրել համայքնի ղեկավարին 2021թ բյուջեի մինչև 15% սահմաններում կատարելու հոդվածային փոփոխություններ: |
Կողմ -7 ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -1 ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(24.75 Կբ)
|
|
(37.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|