Իջևանի  համայնքի ղեկավարին  է դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տավուշի ԳԳՄ-ի տնօրենությունը /թիվ0812, 12.03.2025թ./, գազակարգավորիչ կայան կառուցելու նպատակով  հողամաս տրամադրելու խնդրանքով: 
Հաշվի առնելով վերոգրյալը  և  ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի  պահանջներով՝
Համայնքի ավագանին որոշում է. 
1. Տալ հավանություն, Իջևան համայնք, ք. Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ95/1 հասցեում գտնվող 0.0024հա մակերեսով, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասն, անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով, տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, Տավուշի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին /ԳԳՄ/, գազակարգավորիչ կայան կառուցելու  նպատակով։