Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻԳՅՈՒՂ ՍԱՐԻԳՅՈՒՂ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 16/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.08ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին Է դիմել Գևորգ Թելմանի Հարությունյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սարիգյուղ 2-րդ փողոց 16/2 հասցեում գտնվող հողամասի /ծածկագիր 11-057-0105-0004/ սահմանների ուղղման և գործառնական նշանակության փոխելու խնդրանքով: Ըստ որակավորում ունեցող անձի եզրակացության,  11-057-0105-0004 ծածկագրով հողամասի չափագրումից պարզվել է , որ քարտեզում առկա է շենք-շինություն, որն ապամոնտաժվել է և գոյություն չունի և հողամասը սխալ է տեղադրված, կատարվել տեղադիրքի ուղղում: Խնդրում ենք հիմք ընդունեք նոր հատակագիծը և կատարեք սահմանների ուղղում և բնակավայրերի բնակելի կառուցապատումից փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի շարքին:

Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ  ,,ՀողաՀյին օրենսգրքի,,  թիվ 43 հոդվածի 3-րդ կետի պահանջներով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջները.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սարիգյուղ 2-րդ փողոց 16/2 հասցեում գտնվող 11-057-0105-0004 ծածկագրով  հողամասի սահմանները՝ ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագի:

2.11-057-0105-0004 ծածկագրով 0.08հա մակերեսով հողամասը բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման հողերի շարք:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner