Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2230
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2024 թվականի N 2230

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻ ԲԱՐԻՍ ԻՍԿԱՆԴԱՐԻ ՉԱՊՈՒԽՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, 11-022-0147-0018 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.06ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքացի  Բարիս Իսկանդարի Չապուխյանին սեփականության իրավունքով պատկանող  հողամասի մակերեսը, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03082023-11-0027 վկայականի  կազմում է 0.06հա: Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03082023-11-0027 վկայականի և  վկայականի հիմք հանդիսացող հողաշինական փաստաթղթերի  0.06հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-022-0147-0018/, ուստի քաղաքացին դիմել է 0.06հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողերի շարքին դասելու   խնդրանքով:

Հիմք ընդունելով քաղաքացու 28.08.2024 թ. թիվ 5259 մուտքի դիմումը և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու 27.09.2024թ. թիվ 9 նիստի թիվ 115 որոշման  պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման,  ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 42 հոդված,  թիվ 1 կետ, թիվ 1 և թիվ 2 ենթակետերի  դրույթները ՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքացի Բարիս Իսկանդարի Չապուխյանին սեփականության իրավունքով պատկանող 0.06հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-022-0147-0018/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության  հողամասի նշանակությունը՝  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողատեսքի փոխելուն:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքացի Բարիս Իսկանդարի Չապուխյանին սեփականության իրավունքով պատկանող 0.06հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-022-0147-0018/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Գետահովիտ 17 փողոց, թիվ 35/2 հողամաս:

3.Նախագծային փաստաթղթեր կազմելու համար տրամադրել նախագծման թույտվություն( ճարտարապետահատակագային առաջադրանք):

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner