Անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնքի ավագանու 25.10.2024թ «Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.27921 հա մակերեսով հողամասի /կադաստրային ծածկագիր 11-001-0249-0041/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 127 որոշման մեջ կատարել փոփոխություն։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
Համայնքի ավագանին որոշում է․
1. 25.10.2024թ «Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.27921 հա մակերեսով հողամասի /կադաստրային ծածկագիր 11-001-0249-0041/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 127 որոշման բացատրական մասում ,,գյուղատնտեսական պահեստարանի շենքի,, փոխարեն կարդալ՝ ,,գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս,, և որոշման մեջ ,,գյուղատնտեսական պահեստարան,, փոխարեն կարդալ՝ ,,գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս,,: