Համայնքի ավագանին նշում է, որ 2014թ պետ բյուջեի հաստատումից հետո համայնքի դոտացիան պակասեցվել է 2.4 հազար դրամով: Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասում ավելացվել է նաև տարեսկզբի ազատ մնացորդի գումարը՝ 3448.1 հազ.դրամ: Ելնելով նախորդ տարվա գույքահարկի փաստացի կատարման ցուցանիշներից անհրաժեշտություն է առաջացել 2014թ գույքահարկի տարեկան առաջադրանքը ավելացնել 500.0 հազ.դրամով: Ղեկավարվելով ՏԻՄ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով 1.Հաստատել քաղաքապետի կողմից ներկայացված 2014թ տարեկան ճշգրտված բյուջեի նախագիծը 405661.6 հազ դրամ եկամուտների և 405661.6 հազ դրամ վարչական բյուջեի, 3448.1 հազ դրամ ֆոնդային բյուջեի, ընդամենը 409109.7 հազ դրամ ծախսերի գծով /Հավելված 1 և 2/: Բյուջեի դիֆիցիտը կազմում է 3448.1 հազ դրամ, որի ծածկմանն է ուղղված 3448.1 հազ դրամ տարեսկզբի ազատ մնացորդը: 2.Գույքահարկի տարեկան առաջադրանքը հաստատել 38000.0 հազ դրամ: |