Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ դեկտեմբերի 23-ի թիվ 2121-Ն որոշման 4․6 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ մայիսի 19-ի թիվ 722-Ն որոշումը կնքվել է պայմանագիր 25 752 300 դրամ կապիտալ սուբվենցիա՝ Գանձաքար համայնքի ջրամատակարարման համակարգի անհատական միացումներում ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով։
Իջևան համայնքի ,,Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզի,, բակի ասֆալտապատման աշխատանքների համար Հայ Օգնության Ֆոնդի կողմից նվիրաբերվել է 1 500 000 դրամ գումար։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է․
Իջևան համայնքի 2022թ․ ֆոնդային բյուջեի եկամտային և ծախսային մասը ավելացնել 27252,3 հազ դրամով՝
1․ Եկամտային մասում ավելացնել 25752,3 հազ դրամ 38.1 բաժնի 900375121192 հաշվին և հատկացնել 900372000944 սուբվենցիոն հաշվի 5112 հոդվածին:
2. Եկամտային մասում ավելացնել 1500,0 հազ դրամ 26.12 բաժնի 900375002913 հաշվին և հատկացնել 900372195025 հաշվի 5113 հոդվածին: |