|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 օգոստոսի 2024 թվականի N 82 |
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ՎԻ ՔԵՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը՝ Համայնքի ավագանին որոշում է․
1․Տրամադրել նախնական համաձայնություն «ՎԻ ՔԵՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ սահմանված ծրագրում ընդգրկված՝ Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների իրականացմանը։ 2․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -13 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|