Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ֆենյա Մանթաշի Սիմոնյանը, ծնված՝ 10․07․1950թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 03.03.1991թ. թիվ 2 որոշման գրանցված է 0.05հա հողամաս /ծածկագիր 11-058-0059-0040/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.0704հա, որի վրա առկա է 1915-1950թ․թ. կառուցված 38․44քմ ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.05հա մակերեսով և 0.0204հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1915-1950թ․թ. կառուցված 38․44քմ ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0059-0040/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.0704հա մակերեսով հողամասը և 38․44քմ ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հաստատել 11-058-0059-0040 ծածկագրով 0․0704հա մակերեսով հողամասի սահմանները ըստ ներկայացված հատակագծի։
2.Վերականգնել քաղաքացի Ֆենյա Մանթաշի Սիմոնյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող օրինական 0.05հա մակերեսով և 0.0204հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և ընդհանուր 38․44քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-058-0059-0040/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3.Քաղաքացի Ֆենյա Մանթաշի Սիմոնյանին պատկանող 0.0704հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0059-0040/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար 19-րդ փողոց, թիվ 11 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: