Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 նոյեմբերի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 17 ՇԵՆՔԻ, ԹԻՎ 1 ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան  համայնքի ղեկավարին է դիմել համայնքի սեփականությունը հանդիսացող, Իջևան համայնք,  Իջևան  քաղաքի Անկախության փողոցի թիվ 17  շենքի, թիվ 1 բնակարանի /վկայական թիվ 07112025-11-0020/ փաստացի բնակիչներ՝ Կամո Վազգենի Ափինյանը, Արմենուհի Սամվելի Ափինյանը և Մարիաննա Կամոի Ափինյանը /թիվ2384 դիմում, 17.06.2025թ./, որը հանդիսանում է կարգապահ վարձակալներ և հնարավորություն չեն ունեցել սեփականաշնորհել իրենց հատկացված բնակարանը, ուստի դիմել են վերը նշված բնակարանը իրենց անհատույց օտարելու խնդրանքով:

Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 12.09.2025թ. թիվ107 /նիստ թիվ9/ որոշումը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի, 16-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Իջևան  համայնքի, Իջևան  քաղաքի Անկախության փողոցի թիվ 17  շենքի, թիվ 1 հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 70․6 քմ ներքին մակերեսով բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել քաղաքացիներ՝ Կամո Վազգենի Ափինյանին, Արմենուհի Սամվելի Ափինյանին և Մարիաննա Կամոի Ափինյանին, որպես սեփականություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner