Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, համակարգող նախարարի 2006թ․ օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանով հաստատված աշխատակարգի 8․4-րդ կետով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025թ․ հուլիսի 11-ին կայանալիք կրտսեր պաշտոնների մրցությաին հանձնաժողովի անհատական կազմը՝
- Տաթևիկ Անտոնյան-Տավուշի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ ԳՀ բաժնի վարիչ,
- Թերեզա Սաֆարյան-Տավուշի մարզպետի աշխատակազմի կառավարման բաժնի վարիչ,
- Արթուր Այդինյան-Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնի պետ,
- Մերինե Մանուչարյան-Իջևանի համայքնապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ,
- Գոհար Չիբուխչյան-Իջևան համայքնի ավագանու անդամ,
- Ալեքսան Մարգարյան-Արհբյուրոյի նախագահ։
2․Հանձնաժողովի նիստերի լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լինա Թիրաբյանին։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |