Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վարդգես Վահանի Հարությունյանը՝ ծնված 10.10.1959թ,որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Բլբուլյան փողոց 13 բնակելի տուն հասցեում, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով գ/մ թիվ 8944,8945 ձեռք է բերել 0.05324հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով: Ըստ 01.07.1985թ. կազմված տեխնիկական անձնագրի հողամասի փաստացի չափը կազմում է 0.039ա, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.05324հա, որի վրա առկա է 1975թ. կառուցած 313,84քմ մակերեսով բնակելի տուն և օժանդակ շինություններ: Ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված փաստացի 0.05324հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 313.84քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունները կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով/ պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Վարդգես Վահանի Հարությունյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց 13 բնակելի տուն հասցեում գտնվող 0.05324հա հողամասի և 313.84քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-0134-0021/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: