Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արգամ Գեորգիի Ավետիսյանը, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի, /Մյասնիկյան փողոցի, թիվ67/1 հասցեում գտնվող և իրեն պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07863 հա մակերեսով հողամասին /վկայական թիվ11122019-11-0032, ծածկագիր 11-001-0151-0091/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /դիմում թիվ4498, 10.11.2025թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.02313հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 25092025-11-0007, ծածկագիր 11-001-0151-0110/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/2 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/2 հասցեում գտնվող 0.02313 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի թիվ 8 կետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արգամ Գեորգիի Ավետիսյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07863հա մակերեսով հողամասին /վկայական թիվ11122019-11-0032, ծածկագիր 11-001-0151-0091/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/2 հասցեում գտնվող 0.02313 հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 25092025-11-0007, ծածկագիր 11-001-0151-0110/, ընդլայնման կարգով /ուղղակի վաճառքով/ տրամադրել Արգամ Գեորգիի Ավետիսյանին ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 12-րդ գոտում, այն վաճառել 1քմ 2887,5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 667879 /վեց հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր յոթանասունինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արգամ Գեորգիի Ավետիսյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07863հա մակերեսով հողամասին /վկայական թիվ11122019-11-0032, ծածկագիր 11-001-0151-0091/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/2 հասցեում գտնվող 0.02313հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /վկայական թիվ 25092025-11-0007, ծածկագիր 11-001-0151-0110/, ընդլայնված անշարժ գույքին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոցի, թիվ67/1:
3.Քաղաքացի՝ Արգամ Գեորգիի Ավետիսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է: