Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքացի Անդրանիկ Ղալթախչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մակերեսը, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22102015-11-0018 վկայականի կազմում է 0.72299հա: Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22102015-11-0018 վկայականի և վկայականի հիմք հանդիսացող հողաշինական փաստաթղթերի 0.72299հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող, գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-013-0211-0040/, ուստի քաղաքացին դիմել է 0.72299հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողերի շարքին դասելու խնդրանքով:
Հիմք ընդունելով քաղաքացու 17.09.2024 թ. թիվ 5573 մուտքի դիմումը և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու 27.09.2024թ. թիվ 9 նիստի թիվ 117 որոշման պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 42 հոդված, թիվ 1 կետ, թիվ 1 և թիվ 2 ենթակետերի դրույթները ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքացի Անդրանիկ Ղալթախչյանին սեփականության իրավունքով պատկանող 0.72299հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-013-0211-0040/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող, գործառնական նշանակության հողամասի նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողատեսքի փոխելուն:
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքացի Անդրանիկ Ղալթախչյանին սեփականության իրավունքով պատկանող 0.72299հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-013-0211-0040/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Աչաջուր, թիվ 16 հողամաս:
3.Նախագծային փաստաթղթեր կազմելու համար տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: