Համայնքի ղեկավարին է դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեն, Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաք, Անկախության փողոց թիվ 10/31 հասցեում գտնվող 371․5քմ մակերեսով հողամասը, պետության կարիքների համար, Հայաստանի Հանրապետությանը նվիրելու խնդրանքով։
Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաք, Անկախության փողոց թիվ 10/31 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 371․5քմ մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը: |