Համայնքի ղեկավարին է դիմել <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Գ.Գևորգյանը և հայտնել, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող 0,02հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 28072022-11-0022/ հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել 0.02հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական վարելահողից՝ էներգետիկայի,տրանսպորտի, կապի, կոմունալ նշանակության օբյեկտների նպատակային, կապի գործառնական նշանակության, բջջային կապի կայան տեղակայելու համար, փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ 1ին մասի հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող 0,02հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 28072022-11-0022/, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ էներգետիկայի,տրանսպորտի, կապի, կոմունալ նշանակության օբյեկտների նպատակային, կապի գործառնական նշանակության բջջային կապի կայան տեղակայելու համար, փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |