Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով․ Համայնքի ավագանին որոշում է․
Համայնքի կողմից օգտագործված էլ. էներգիայի արժեքը վճարելու համար նախահաշվով նախատեսված գումարը չի բավարարում բյուջետային տարին առանց պարտքի փակելու համար: Ուստի անհրաժեշտություն է առաջավել բյուջեում կատարել փոփոխություն:
1. Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից՝ 11.01.02 հատված, կրճատել 12000,0 հազ. դրամ:
2. Ծախսը նախատեսել 06.04.01. հատվածի 4212 հոդվածին՝ փողոցների լուսավորություն:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: |