Իջևան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ, վարձակալության իրավունքով իրենց տևամադրված հողամասերի վարձակալության իրավունքն օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Վարչական շենքի 1-ին հարկում գտնվող 71․4քմ մակերեսով տարածքի նկատմամբ ,,Գլուլ,, ՍՊԸ-ի /տնօրեն՝ Սմբատ Մատինյան/ վարձակալության իրավունքը /վկայական թիվ0128726/ օտարելուն:
2.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց, թիվ13/94 հասցեում գտնվող 0․04հա մակերեսով, բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Հայկ Կադարյանի վարձակալության իրավունքը /վկայական թիվ14112022-11-0033/ օտարելուն: |