| Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 13.12.2022թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-022-0045-0017 ծածկագրով և 0.006հա մակերեսով հողամասից 0.006հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման  հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների ՝կապի հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրը  ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 293 դրական եզրակացությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ընդգրկված 11-022-0045-0017 ծածկագրով և 0.006հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության տարածքը բնակելի կառուցապատման  հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների ՝կապի հողերի կազմ փոխելու  համայնքի  ղեկավարի  առաջարկությանը:  Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.  1. Տալ հավանություն՝  ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի  վարչական տարածքում ընդգրկված 11-022-0045-0017 ծածկագրով և 0.006հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության տարածքը բնակելի կառուցապատման  հողատեսքից՝ էներգետիկայի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների ՝կապի հողերի  կազմ փոխելու  համայնքի ղեկավարի առաջարկությանը: |