Նկատի ունենանով, որ Խաշթառակի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ, այդ թվում նաև հասցե և անվանում։ Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 8-րդ գլխի թիվ 33-րդ և 34-րդ հոդվածներով․ Համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ անվանումը «Խաշթառակ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ- ի փոխարեն կարդալ «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ։ Հասցեն կարդալ՝ 4009, ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Խաշթառակ, 9 փողոց 11 շենք։ |