Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցում առանձնացվել է 0.00257հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0․00257 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0050-0033/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0․00257 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող, 0․00257 հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին։
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0050-0033/ առանձնացնել 0.00257 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
3.Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցում առանձնացված 0.00257հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0050-0033/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Նար-Դոսի փողոց, թիվ 13/1:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: