Այսօր: Ուրբաթ, 25 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10.03.2025Թ. ԹԻՎ 332 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարի 10.03.2025թ. թիվ 322 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

  1.Իջևան համայնքի ղեկավարի 10.03.2025թ. թիվ 322  որոշումը կարդալ.

,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ81/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈ, 11-001-0094-0047 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0․009ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի Իջևան  քաղաքի Երևանյան փողոց թիվ81/1 հասցեում  գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման  0.009հա մակերեսով հողամասը, վարձակալության իրավունքով տրամադրվել է Հայկազ Ջանիկի Սարգսյանին /ծածկագիր 11-001-0094-0047/: Հողամասում առկա է 64.27քմ ներքին մակերեսով ավտոլվացման կետ, որը սեփականության իրավունքով պատկանում է Հայկազ Ջանիկի Սարգսյանին:   Անհրաժեշտություն է առաջացել վերոնշված 0.009հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0094-0047/ նկատմամբ կատարել իջևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում, Հայկազ Ջանիկի Սարգսյանին ուղղակի կարգով վաճառելու նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել  Իջևան  համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոց  թիվ 81/1 հասցեում   գտնվող,  բնակավայրերի նպատակային, հասարակակա կառուցապատման գործառնական նշանակության 0.009 հա հողամասի /ծածկագիր 11-001-0094-0047/ սահմանները՝  ըստ ներկայացված հատակագծի:

2.Սույն  որոշումն ենթակա է պետական գրանցում::,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner