Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ իրեն է դիմել քաղաքացի Բեգլար Սերգոյի Փաշինյանը և հայտնել, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող /վկայական թիվ 16032020-11-0039/ 0.4822հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել 0.4822հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Բեգլար Սերգոյի Փաշինյանի սեփականություն հանդիսացող 0,4822հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 16032020-11-0039/, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |